ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա

19:13 • 17.04.24

Ռուսական խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կարելի է համարել լիովին կատարված, խաղաղապահները կարևոր դեր են խաղացել արյունահեղության կանխման գործում, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը (Ռոդինա կուսակցություն)։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրս բերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից։