Հաջիևն ու Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

22:41 • 17.05.24

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Նա այս մասին կիսվել է X-ի իր էջում։

«Մենք շատ բովանդակալից հանդիպում ունեցանք Ջեք Սալիվանի հետ ։

Քննարկեցինք մեր երկրների միջեւ համագործակցության եւ կապերի հետագա զարգացումը: Քննարկվել են նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր:

Մտքեր փոխանակեցինք նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»,- նշել է նա