Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

11:28 • 17.05.24

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։

Հրթիռի տեսակի և թռիչքի հեռահարության մասին տեղեկատվությունը չի տրամադրվում, համապատասխան տվյալները վերլուծվում են։

Հարավկորեական կողմի տվյալներով՝ վերջին անգամ Փհենյանը հրթիռ էր արձակել ապրիլի 22-ին. այն ժամանակ արձակվել էր փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ։