Մեկնում ենք Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու բերման ենթարկված մեր քաղաքացիներին․ Գառնիկ Դանիելյան

18:26 • 20.05.24

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը գնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու բերման ենթարկված 14 քաղաքացուն:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին լարվել էր, ինչից հետո իրավապահներն ուժի կիրառմամբ բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների: