Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն ուժ կիրառելով՝ բերման է ենթարկել քաղաքացիներին (տեսանյութ)

16:30 • 20.05.24

ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին լարվել է։

Ոստիկանները ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների։

Հիշեցնենք, որ 2 օր է ոստիկանությունը փակ է պահում գյուղի մուտքերը, թույլատրելով անցնել միայն Կիրանցի գրանցում ունեցողներին։

Նախօրեին փորձել էին Կիրանց մտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները, իսկ այսօր առավոտից այնտեղ էր նաև Բագրատ Սրբազանը, որին հաջողվել է հասնել Կիրանց։

Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։