Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանը կհուղարկավորվի մայիսի 23-ին Թեհրանում

23:08 • 21.05.24

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին, ով մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով, կհուղարկավորվի մայիսի 23-ին Թեհրանում։

Այս մասին հայտնում է IRNA-ն։

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ԱԳՆ շենքի դիմացի հրապարակում։

Աբդոլլահիանին կհուղարկավորեն Թեհրանում, Շահ Աբդուլ Ազիմ մզկիթում։