Նիկոլ Փաշինյանն Արման Բոշյանին արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ է նշանակել

18:57 • 21.05.24

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արման Բոշյանին արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Արման Բոշյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության
պետի տեղակալ»։

Հիշեցնենք, որ Արման Բոշյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ Նա 2018թ. հունիսից մինչև 2019թ. հունվար եղել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետ, իսկ 2018թ․ դեկտեմբերին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր։