Բաշար ալ Ասադի կնոջ մոտ կրկին քաղցկեղ է ախտորոշվել

12:38 • 21.05.24

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կնոջ՝ Ասմա Ասադի մոտ սուր միելոիդ լեյկոզ 
է ախտորոշվել. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Սիրիայի նախագահական գրասենյակը:

«Նախկինում բժիշկները նրա մոտ հայտնաբերել են այս հիվանդության մի քանի ախտանշան և կլինիկական նշաններ», - ասվում է գրասենյակի հաղորդագրությունում:

Նշվում է, որ առաջին տիկինը բուժման ընթացքում հանրության առաջ չի հայտնվի։

Մի քանի տարի առաջ Ասմա Ասադի մոտ ախտորոշվել էր կրծքագեղձի չարորակ ուռուցք, և նա բարեհաջող վիրահատվել էր։ 2019 թվականի օգոստոսին հաղորդվել էր, որ Ասմա Ասադը կարողացել է հաղթել քաղցկեղը։

Սիրիայի առաջին տիկինը 48 տարեկան է, ունի երեք երեխա։

Syrian Conflict Cracks Carefully Polished Image of Assad - The New York  TimesBashar Assad's wife Asma says she has 'totally conquered cancer' | Daily  Mail OnlineBanker, princess, warlord: the many lives of Asma Assad