Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը

19:26 • 21.05.24

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը;

Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները, հղում անելով  Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Մայիսի 21-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակությանը։