ՌԴ-ն մտադիր է շարունակել փոխգործակցությունն Իրանի հետ այնպես, ինչպես Ռաիսիի օրոք էր․ Պուտին

23:19 • 21.05.24

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել համագործակցությունը Թեհրանի հետ այնպես, ինչպես այն արվում էր Հանրապետության Նախագահ Էբրահիմ Ռաիսիի օրոք:

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր կողմից մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ռուս-իրանական հարաբերությունները շարունակվեն այս հունով»,- վստահեցրել է ՌԴ ղեկավարը։