Եթե մենք չպատժենք Թրամփին և ԱՄՆ-ին, վաղը մյուս երկրները կորոշեն, որ Իրանի վրա հարձшկումը որևէ հետևանք չի ունենա․ Ռեզաի
Եթե մենք չպատժենք Թրամփին և ԱՄՆ-ին, վաղը մյուս երկրները կորոշեն, որ Իրանի վրա հարձակումը որևէ հետևանք չի ունենա, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզաին։
«Եթե պատերազմ սկսվի, Իրանի պատասխանը վճռական կլինի։ Մենք կկոտրենք Ամերիկայի եղջյուրները և կզրկենք նրան ինքնապաշտպանվելու հնարավորությունից։
Իրանցի պաշտոնյաների հետ վերջերս կայացած հանդիպումների ժամանակ տարածաշրջանային երկրների ներկայացուցիչները քննարկել են ապագա համաձայնագրերը և կոշտ դիրքորոշում են ընդունել Իսրայելի դեմ։ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի ներկայացուցիչները ուղղակիորեն զգուշացրել են Իսրայելի մտադրության մասին՝ ընդլայնել իր ագրեսիայի շրջանակը դեպի այլ մուսուլմանական երկրներ։
Իրանի շարունակական անդամակցությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT) չի երաշխավորվում, եթե ապագայում նոր պատերազմներ սկսվեն։
Եթե թշնամին ևս մեկ սխալ թույլ տա, նա կբախվի ջախջախիչ հարվածների և պաշտպանության, որը կդառնա ազգային հպարտության աղբյուր»,-նշել է նա։














