ՌԴ-ում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման վարժանքները․ ՌԴ ՊՆ

18:43 • 21.05.24

Ռուսաստանում սկսվել են ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման փորձարկման զորավարժություններ։

Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Միջուկային վարժանքների առաջին փուլի շրջանակներում իրականացվում են «Իսկանդերի» համար զինամթերք ձեռք բերելու և նշանակված տարածք գաղտնի առաջխաղացման խնդիրները։