Կյանքից հեռացել է «Կնքահայրը» ֆիլմի պրոդյուսերը

18:53 • 22.05.24

89 տարեկան հասակում մահացել է ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր Ֆրեդ Ռուսը:

Այս մասին հայտնում է San Antonio Express-News պարբերականը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա մահացել է Կալիֆոռնիայի Բեվերլի Հիլզ քաղաքում գտնվող իր տանը:

Պրոդյուսերի մահվան պատճառը չի նշվում։