Իրանում հուղարկավորել են նախագահին և ԱԳ նախարարին (լուսանկարներ)

19:21 • 23.05.24

Հինգշաբթի՝ մայիսի 23-ին, Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մարմինը տեղափոխվել է նրա հայրենի Մաշհադ քաղաք, որտեղ նրան հուղարկավորել են Իմամ Ռեզայի դամբարանում։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

Մինչդեռ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին հուղարկավորել են մայրաքաղաք Թեհրանի Աբդուլ Ազիմ Հասանիի դամբարանում:

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

Ռաիսիի հուղարկավորությունը


Աբդոլլահիանի հուղարկավորությունը