Լեհաստանն ու բալթյան երկրները համատեղ պաշտպանական գիծ կստեղծեն

16:38 • 23.05.24

Լեհաստանն ու բալթյան պետությունները Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով միասնական պաշտպանական գիծ կստեղծեն։

Այս մասին ՆԱՏՕ-ի անդամ 12 եվրոպական պետությունների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։

Նրա խոսքով՝ բալթյան պետությունների կողմից Ռուսաստանի սահմանին կառուցվող ամրությունները պետք է միանան Լեհաստանի կողմից ստեղծվող «Արևելյան վահան» ֆորտիֆիկացիոն համակարգին։