Հորդառատ անձրևների հետևանքով վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը․ Լոռու մարզպետի աշխատակազմ

20:05 • 26.05.24

Ստեփանավան և Տաշիր համայնքների հարգելի՛ բնակիչներ,
հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։

Այս մասին հայտնում են ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմից։

Իրականացվում են օպերատիվ վթարավերականգնողականաշխատանքներ։

Նշենք, որ Ալավերդիում գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել- տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ, գետը քանդել է ճանապարհը:

Եվ ներկայումս Փրկարար ծառայությունն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։

Կա 2զոհ և 2 վիրավոր։