Մեր զորակցությունն ու խոնարհումն աղետի հետևանքով տուժած մեր ժողովրդին․ հանրահավաքը մեկնարկեց մեր րոպե լռությամբ

16:42 • 26.05.24

«Նախքան սկսելը առաջարկում եմ մեր զորակցությունը հայտնենք Տավուշում և Լոռիում  բնական աղետի հետևանքով  տուժած մեր ժողովրդին։

Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ բեմահարթակից հայտարարեց Բագրատ Սրբազնաը։

«Գիտենք նաև, որ մարդկային կորուստ կա, մեր զորակցությունը, խոնարհումը ու աղոթքներն Տավուշում, Լոռիում ու ամբողջ Հայաստանում են։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհի կամ զոհերի հիշատակը։ Աղոթենք, որ անհայտության մեջ գտնվող մարդիկ շուտափույթ գտնվեն, բոլոր տուժածները ապաքինում գտնեն՝ թե հոգևոր և թե նյութական առումով»,- ասաց նա։

Սրբազանը իր ողջույնի խոսքը հղեց նաև Բաղանիսի, Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներին։

«Նրանք ոչ մոլորվեցին ու ոչ էլ կաշառվեցին՝ ցույց տալով հայրենատեր լինելու իրենց ամբողջ էությունը»,- ասաց նա։