ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը մոտենում է 100-ի (լուսանկարներ)
ԱՄՆ-ում շարունակում է մոլեգնել «Հելեն» փոթորիկը, որի զոհերի թիվը մոտենում է 100-ի, հայտնում է Associated Press գործակալությունը:
Փոթորկի թիրախում են հայտնվել Միացյալ Նահանգների հարավ-արևելյան հատվածները՝ Ֆլորիդան, Ջորջիան, Հարավային Կարոլինան, Հյուսիսային Կարոլինան, Վիրջինիան, որոնցում ընդհանուր գրանցվել է 91 զոհ: Միայն Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքում կա 30 զոհ:
Նախագահ Ջո Բայդենը փոթորկի ազդեցությունը որակել է որպես «ապշեցուցիչ» և նշել, որ այս շաբաթ կայցելի տուժած տարածքներ, որտեղ ընթանում են փրկարարական ու վերականգնման աշխատանքներ:










