Պուտինը ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրել

17:51 • 30.09.24

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։

Վաղարշակ Հարությունյանը պաշտոնավարել է երկուսուկես տարի: Նա Մոսկվա էր գործուղվել 2022-ի հունվարից, այս տարվա օգոստոսից նրան փոխարինում է նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը։