Պուտինը շքանշան է շնորհել Ադրբեջանի նախկին դեսպանին

16:27 • 30.09.24

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։

Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետ է կանչել Բյուլբյուլօղլիին Մոսկվայում դեսպանի պաշտոնից։