Վայոց ձորում բեռնատարն ընկել է գետը (տեսանյութ)
Վայոց ձորի մարզում՝ Նորավանք տանող ճանապարհի հարևանությամբ, բեռնատարն ընկել է գետը:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:
Shamshyan.com-ի տվյալներով ժամը 15:00-ի սահմաններում «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել Արփա գետում։
2 հոգի տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։










