Իսրայելը 6-օրյա դադարից հետո վերսկսել է հարվածները Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Բեյրութի արվարձաններից մեկում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ստորգետնյա պահեստին հարվածելու մասին։ Վերջին անգամ Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի վրա հարձակումների մասին հայտարարել էր հոկտեմբերի 10-ին։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ռազմավարական զինատեսակներով պահեստի վրա։ Այն գտնվում է Դահիյա թաղամասում՝ Բեյրութում «Հեզբոլլահ»-ի առանցքային հենակետերից մեկում», - ասվում է իսրայելական բանակի թելեգրամյան հաղորդագրությունում:
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսի նետեր» գործողության մեկնարկի մասին։ Հոկտեմբերի 1-ին Իսրայելի պաշտպանության բանակը հարձակողական գործողություն է սկսել երկրի հարավում։ Գործողության նպատակն է վերացնել «Հեզբոլլահ»-ի սպառնալիքը՝ 60,000 տարհանված իսրայելցիներին հյուսիսի սահմանային բնակավայրեր անվտանգ վերադարձնելու համար։










