Հայկական Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
Հայկական Skill Event Marketing Company-ն իրադարձային մարքեթինգի ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է ճանաչվել՝ Eventex Top 100 Agencies & Event Organizers 2024 համաշխարհային հեղինակավոր վարկանիշում:
Eventex Awards-ը հիմնադրվել է 2009-ին և համարվում է ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը, որն ընդգծում է իրադարձությունների մարքեթինգի բնագավառում ընկերությունների հավատարմությունը բարձր ստանդարտներին:
Eventex Awards 2024-ը մասնակիցների քանակի ռեկորդ է սահմանել. 1,207 ընկերություն 67 երկրից պայքարել են իրադարձային մարքեթինգի ոլորտում ճանաչում ստանալու համար: Այս տարի Eventex Top 100 վարկանիշում ընդգրկվել են կազմակերպություններ 25 երկրից: Վարկանիշային ցանկում առաջատար են եղել Նիդեռլանդները, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան:
Հայկական Skill Event Marketing Company-ն Eventex Awards-ում ստացել է երկու ոսկե մրցանակ՝ The Best Fair (Լավագույն ցուցահանդես ) և People's Choice Event (Մարդկանց ընտրություն): Skill-ը Հայաստանից ներկայացված միակ ընկերությունն է, որն ընդգրկվել է այս հեղինակավոր վարկանիշում:
Skill-ի մասնակցությունը Eventex Awards-ին հնարավոր է եղել առաջատար գործատուների համար նշանակալից իրադարձություն դարձած Career City Fest (CCF)-ի՝ երկրում և տարածաշրջանում գործատուների բրենդինգի մասով խոշորագույն միջոցառման կայացման շնորհիվ:
Իսկ ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը նոմինացվել է 2024 թվականին միջոցառումների անցկացման բնագավառում ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում ընդգրկվելու համար:










