Ֆրանսիայի հարավ-արևելքում ջրհեղեղների պատճառով մոտ հազար մարդ է տարհանվել

22:36 • 17.10.24

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի մոտ հազար բնակիչ տարհանվել է չդադարող անձրևների հետևանքով առաջացած սաստիկ ջրհեղեղի պատճառով։ Այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:

Մասնավորապես, վտանգված է Լիոնի մոտ գտնվող Ժիվորս բնակավայրը, որտեղ կարող է փլուզվել քաղաքային ամբարտակը։