Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
18:46 • 19.10.24
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Placeholder










