Իսրայելում Նեթանյահուի տան ուղղությամբ ԱԹՍ է արձակվել
Այսօր անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան ուղղությամբ՝ Իսրայելի հյուսիսում գտնվող Կեսարիա քաղաքում։
Ըստ իսրայելական աղբյուրների, հարձակումն իրականացվել է Լիբանանից արձակված անօդաչուի կողմից։
Այս մասին հայտնել է նրա խոսնակը՝ հավելելով, որ վարչապետը մոտակայքում չի եղել, և զոհեր չկան։
«ԱԹՍ-ն արձակվել է վարչապետի նստավայրի ուղղությամբ։ Վարչապետն ու նրա կինն այնտեղ չեն եղել, միջադեպի հետևանքով տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ:










