Բելառուս զինծառայողները վերապատրաստում են անցնում ՌԴ ուսումնամարտական կենտրոնում

13:30 • 19.10.24

Բելառուս զինծառայողները վերապատրաստում կանցնեն Ռուսաստանի Դաշնության ուսումնամարտական կենտրոններից մեկում:

«Մենք շարունակում ենք մեր զինծառայողների պլանային համատեղ պատրաստությունը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ուսումնամարտական կենտրոններում»,- ասել է Բելառուսի Զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Բելը։ 

Նա հավելել է, որ Ռուսաստանի գործընկերները բարձր են գնահատել բելառուս զինծառայողների պատրաստվածության մակարդակը։