Սի Ծինփինը կոչ է արել մեծացնել հրթիռային զորքերի հնարավորությունները
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի հրթիռային ստորաբաժանումների իրական մարտունակության բարձրացման անհրաժեշտության մասին։
Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նշվում է, որ ավելի վաղ Սի Ծինփինն այցելել է հրթիռային ուժերի բրիգադներից մեկը և ելույթ ունեցել։
«Անհրաժեշտ է բարձրացնել իրական մարտական և ռազմավարական զսպման կարողությունները և վճռականորեն կատարել կուսակցության և ժողովրդի կողմից առաջադրված տարբեր խնդիրներ»,- ասել է ՉԺՀ-ի ղեկավարը։
Սի Ծինփինը նաև ընդգծել է մարտական պատրաստության համակողմանի ամրապնդման, մարտունակության ամրապնդման, ազգային ռազմավարական անվտանգության և հիմնական շահերի արդյունավետ պաշտպանության և պատերազմի ժամանակակից ձևերի ու մեթոդների փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտությունը։










