Էստոնիան սկսել է սահմանների պաշտպանության նախապատրաստական աշխատանքները

20:58 • 20.10.24

Էստոնիան ձեռք կբերի հեռահար հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ հակառակորդին հարվածելու համար՝ նախքան սահմաններին հասնելը, Defence One-ին տված հարցազրույցում ասել է Էստոնիայի պաշտպանության պետական ներդրումային կենտրոնի ղեկավար Մագնուս-Վալդեմար Սաարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Չի կարելի շարունակել մերձամարտը հակատանկային զենքով։

Պետք է ավելի խորը գործել, թշնամու ուժերը շարքից հանել մինչև առաջնագիծ հասնելը»,- հայտարարել է նա:

Փորձագետի կարծիքով՝ Էստոնիան պետք է ավելի արագ գործի, քան ՆԱՏՕ-ն՝ ազգային անվտանգությունն ապահովելու համար։