Ալբանիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահը

20:49 • 21.10.24

Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահ (2017-2022) Իլիր Մետային, փոխանցում է RBK-ն՝ վկայակոչելով ալբանական NOA լրատվամիջոցին։ 

Փաստաբանի պարզաբանմամբ՝ Մետային մեղադրում են երեք հոդվածով՝ կոռուպցիայի, փողերի լվացման և չհայտարարագրելու համար։ 

Նա ձերբակալությունը  քաղաքական է որակել՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը հերքում է առաջադրված մեղադրանքը։