Կոտայքում բախվել են «Honda»-ն ու «Mercedes»-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

21:08 • 22.10.24

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։20-ի սահմաններում Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհի սկզբնամասում, կամուրջի վրա բախվել են «Honda» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «Mercedes»-ը կողաշրջվել է։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։