Բաքվում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղների հետևանքով 2 զոհ կա (տեսանյութեր)

15:53 • 22.10.24

Բաքվում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղների հետևանքով կա 2 զոհ, նրանցից մեկի մարմինը փրկարարները դուրս են բերել անձրևաջրերով ողողված թունելում։

Ներկայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Դեպքի վայր են ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարության  տեխնիկա և ջրասուզակներ։

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: