Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն (տեսանյութ)
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն:
Արիստոկրատ ու էլեգանտ։ Նոր սերնդի Toyota Camry-ն ստեղծողները հենց այս գիծն են առաջ տարել՝ նպատակը ստանալ համաշխարհային պրեմիում դասի սեդան։ Ավանդույթի համաձայն նոր մոդելի հարավկովկասյան շնորհանդեսը Վրաստանում է։ Կազմակերպիչները շնորհանդեսի ու տեստ-դրայվի վայրը հատուկ ու խորհրդանշական էին ընտրել՝ Սամեգրելո, Վրաստանի գեղատեսիլ ու պատմական հուշարձաններով հարուստ շրջաններից մեկը։
Մինչ այսօր աշխարհում 21 միլիոն Camry վաճառած ընկերությունը վստահեցնում է, որ նոր մոդելում պահպանել են նախկինների բոլոր լավագույն կողմերն ու ավելացրել բազմաթիվ նորամուծություններ։
2,5 լիտր տարողությամբ բենզինային շարժիչ, 202 ձիաուժ։ Նոր Toyota Camry-ն ներկայանում է 4 նոր գույնով՝ թանկարժեք մետալիկ, զգացմունքային կարմիր, բրոնզ և մուգ կապույտ։
Թարմացված Toyota Camry-ն ստացել է հատուկ ինտերիեր, որն անտարբեր չի թողնի ոչ մեկին։ Տարածությունը, հարմարավետությունը և բազմաթիվ ֆունկցիոնալ լուծումները նոր ինտերիերի առաջին հաղթաթուղթն են, որն ապահովում է հանգստի ու առանձնացվածության մթնոլորտ:
Toyota Camry-ն ավանդաբար հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգությանը։ Կիրառվել է նոր սերնդի Toyota Safety Sense համակարգ։
Մանրամասները՝ տեսանյութում․










