Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպումն ավարտվել է
16:23 • 24.10.24
Կազանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն ավարտվել է, այն տևել է մեկուկես ժամ, մանրամասները դեռ հայտնի չեն: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ երկուսն էլ այսօր Կազանում մասնակցել են «ԲՐԻԿՍ+/աութռիչ» գագաթնաժողովին:
Placeholder










