Հրդեհ՝ Արմավիրում․ անասնակեր է այրվել

18:10 • 24.10.24

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր գյուղում՝ տներից մեկի բակում, անասնակեր է այրվում:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Կրակը բռնկվել է մոտ 700 հակ խոտում, Վաղարշապատի ոստիկանները պարզում են սեփականատիրոջ ինքնությունը: