Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված` Թամանցիների փողոցը մեկ ամիս միակողմանի փակ կլինի

18:01 • 24.10.24

Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ.-Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. – Արշակունյանց պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում»,- ասված է հաղորդագրության մեջ։