Խոշոր հրդեհ՝ Բաքվում

18:23 • 25.10.24

Բաքվի Բաբեկի պողոտայում գտնվող օբյեկտներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել:Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տեսանյութեր հրապարակելով դեպքի վայրից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ պահպանության պետական ծառայության և Բաքվի տարածաշրջանային կենտրոնի ուժերը: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Թե ինչ օբյեկտի մասին է խոսքը, տեղական լրատվամիջոցները չեն մանրամասնում։