WSJ-ն պնդում է՝ Պուտինն ու Մասկը կանոնավոր շփվում են. Կրեմլը հերքում է

15:12 • 25.10.24

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է The Wall Street Journal պարբերականի հրապարակումն այն մասին, որ միլիարդատեր Իլոն Մասկը շփվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Կրեմլի խոսնակը հերքել է նրանց կանոնավոր շփումների մասին տեղեկությունը և հայտնել, որ պետության ղեկավարը ամերիկացի ձեռնարկատիրոջ հետ միայն մեկ անգամ է խոսել, գրում է kommersant.ru-ն։

«Այս ամենն իրականությանը չի համապատասխանում: Մասկի հետ եղել է մեկ շփում՝ մինչև 2022 թվականը։ Նրանք խոսել են հեռախոսով։ Զրույցն ավելի շատ ծանոթական էր, քննարկվել են տեխնոլոգիաները: Դրանից հետո այդ հարցով շփումներ չեն եղել»,- ասել է Պեսկովը։

Մինչդեռ WSJ-ի հոդվածում նշվում է, որ 2022 թվականի վերջից Վլադիմիր Պուտինն ու Իլոն Մասկը կանոնավոր կապի մեջ են։ Նրանց զրույցների թեմաները, ինչպես գրել է պարբերականը, ներառում են անձնական, գործարար ու աշխարհաքաղաքական հարցեր։ Պարբերականը պնդել է, որ ՌԴ նախագահն անգամ խնդրել է Մասկին չակտիվացնել Starlink ինտերնետ կապը Թայվան օդային տարածքում՝ հօգուտ Չինաստանի։ WSJ-ն նաև ենթադրել է, որ Վլադիմիր Պուտինի և Իլոն Մասկի շփումները կարող են ազդանշան դառնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու Մոսկվայի ցանկության մասին: