Եգիպտոսի ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Բաղդադ և Էրբիլ

18:15 • 26.10.24

EgyptAir եգիպտական ավիաընկերությունը հայտնել է, որ դադարեցրել է թռիչքները Բաղդադ և Էրբիլ՝ Իրաք՝  վկայակոչելով իրադարձությունները տարածաշրջանում Իրանի ռազմական օբյեկտներին հասցված իսրայելական ավիահարվածներից հետո։

 
Ավելի վաղ Իրաքի տրանսպորտի նախարար Ռազզաք Մուհայբիս ալ-Սաադավին հաստատել էր թռիչքների վերականգնումն Իրաքի բոլոր օդանավակայաններում այն բանից հետո, երբ երկիրը ոչ երկար ժամանակով դադարեցրել էր դրանք։