Ահաբեկչություն՝ Թել Ավիվում. բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ, կան բազմաթիվ վիրավորներ
12:52 • 27.10.24
Թել Ավիվի արվարձաններից մեկում բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ, ոստիկանությունը կատարվածը որակել է «ահաբեկչություն», հայտնում է The Jerusalem Post-ը:
Նախնական տվյալներով` վիրավորվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ իսրայելցի զինվորներ։
Վարորդը ձերբակալվել է։ Ոստիկանությունը հայտնել է, որ մեծ ուժեր են տեղակայվում տարածքում:
Placeholder










