Մելանյա Թրամփն ամուսնու հանրահավաքի ժամանակ հայտնվել և «ցնցել» է հանրությանը

09:06 • 28.10.24

Նյու Յորքում ամուսնու հանրահավաքի ժամանակ Մելանյա Թրամփի հայտնվելը «ցնցել» է հանրությանը, հայտնում է  Նյու Յորք Փոստ-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Պարբերականը նկատում է, որ ԱՄՆ նախկին առաջին տիկինը մինչ այդ պահը ոչ մի անգամ ելույթ չի ունեցել Թրամփի ընթացիկ նախընտրական քարոզարշավի ընթացքում, միայն երբեմն մասնակցել է մասնավոր միջոցառումների:

Նշվում է, որ նա նույնիսկ ելույթ չի ունեցել Փենսիլվանիայում ամուսնու դեմ մահափորձից հետո տեղի ունեցած հանրահավաքում՝ սահմանափակվելով միայն հայտարարությամբ:

Ամբոխի բացականչությունների ներքո նա խոսել է վերջին տարիներին քաղաքում կյանքի որակի անկման մասին:

«Մենք ուրախ ենք, որ իմ գեղեցկուհին միացել է մեզ», - ասել է ինքը՝ Դոնալդ Թրամփը, ով «բուռն ծափերի և ուրախության ներքո» դուրս է եկել բեմ, գրկել կնոջը և համբուրել նրա այտերը, գրում է NYP-ն։