Իսպանիայում 51 մարդ է զոհվել սաստիկ հեղեղումներից (տեսանյութեր)

14:29 • 30.10.24

Առնվազն 51 մարդ է զոհվել Իսպանիայի արևելյան Վալենսիա շրջանում սաստիկ ջրհեղեղներից: Հեղեղները քշել-տարել են մեքենաները, փողոցները վերածել «գետերի», հայտնում է Associated Press-ը:

Վալենսիայի արտակարգ ծառայությունները չորեքշաբթի հաստատել են զոհերի թիվը։

Երեքշաբթի անձրևները հեղեղումներ են առաջացրել Իսպանիայի հարավային և արևելյան շրջաններում: Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունները ուղղաթիռներ են օգտագործել մարդկանց տներից և մեքենաներից տարհանելու համար:

Իսպանիայի արտակարգ իրավիճակների արձագանքման ստորաբաժանումներից ավելի քան 1,000 զինվորներ տեղակայվել են ավերված տարածքներում:

«Երեկ իմ կյանքի ամենավատ օրն էր: Մենք առնետների նման թակարդում էինք հայտնվել: Փողոցներով մեքենաներ ու աղբարկղեր էին լողում։ Ջուրը բարձրացել էր մինչեւ երեք մետր»,- ասել է Վալենսիա շրջանի Ուտիել քաղաքի քաղաքապետ Ռիկարդո Գաբալդոնը:

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: