ԱՍՀ նախարարը հանդիպում է ունեցել Ընտանիքի համաշխարհային կազմակերպության նախագահի հետ
Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ընտանիքի համաշխարհային կազմակերպության նախագահ Դեյսի Նոելի Վեբեր Կուստրայի և ընկերության փոխնախագահ Իսիդրո դե Բրիտրոյի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտանիքի հզորացման քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ Ժողովրդագրության նոր ռազմավարությունը, փաստաթղթով ուղղությունները, որոնք հնարավորություն կտան նպաստել ընտանիքների բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծմանը, հզորացմանն ու զարգացմանը։
Դեյսի Նոելի Վեբեր Կուստրան, ում կողմից ղեկավարվող կազմակերպության գործունեության առանցքում ընտանիքի քաղաքականությունների, ծրագրերի, նախագծերի և ծառայությունների մշակման գործընթացում աջակցելն է, պատրաստակամություն է հայտնել դիտարկել ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը, արձագանքել և քննարկել համագործակցության շրջանակը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև լավագույն փորձի փոխանակման և, ըստ անհրաժեշտության, տեղայնացման դերը ոլորտի զարգացման գործում։










