Գազայում պաղեստինցի զոհերի թիվը գերազանցել է 43,300-ը

18:52 • 03.11.24

Իսրայելական գործողությունների հետևանքով  Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն  27 մարդ է զոհվել, իսկ 86-ը՝ վիրավորվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը:

Ըստ աղբյուրի՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 43,341-ի, իսկ վիրավորներինը՝  102,105-ի: