Թուրքիայում բնակելի շենքում պայթյուն է որոտացել, զոհ և վիրավորներ կան

17:04 • 03.11.24

Թուրքիայi Չորում քաղաքի բնակելի շենքերից մեկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել։ 

Ըստ նախնական վարկածի՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել։

Չորումի նահանգապետ Ալի Չալգանը հայտնել է, որ պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ, վիրավորվել՝ 16-ը։