Իսրայելում պաշտպանության նախարարի պաշտոնանկությունից հետո բողոքի ցույցեր են սկսվել

23:57 • 05.11.24

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունից հետո։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Հարյուրավոր մարդիկ ցույց են անցկացնում Թել Ավիվում՝ վանկարկելով երկրի կառավարության ու վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ կարգախոսներ։

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Նեթանյահուն աշխատանքից ազատել է Գալանտին «վստահության կորստի» համար։