ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հաջորդ շաբաթ կմեկնի Իրան

20:44 • 10.11.24

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հաջորդ չորեքշաբթի կայցելի Իրան և հաջորդ օրը խորհրդակցություններ կսկսի իրանցի պաշտոնյաների հետ, հայտնում է reuters.com-ը՝ հղում անելով պետական լրատվամիջոցներին:

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա օրերին կարող է մեկնել Իրան՝ քննարկելու միջուկային ծրագիրը, ինչպես նաև նշել էր, որ անհամբեր սպասում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատելուն: