Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հրազենային վիրավորում ստացած տղամարդը վիրահատվել է

17:01 • 10.11.24

Երեկ՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը՝ 22։20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տուժածը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ըստ shamshyan.com-ի՝ տուժածը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Քալանթարյանն է։
Ոստիկանները պարզել են, որ նա հրազենային վնասվածքը ստացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։