Իսպանիայում ձերբակալել են վանքի վրա հարձակման մեջ կասկածվող տղամարդուն
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է Հիլետ քաղաքի վանքի վրա հարձակում գործելու մեջ: Միջադեպի արդյունքում զոհվել էր 1 ու մահացել 7 հոգևորական, հաղորդում է Europa Press-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Իշխանությունների հայտարարության համաձայն՝ անհայտ անձը, անհավասարակշիռ վիճակում, մտել էր վանքի տարածք, ցատկել է ցանկապատի վրայով և հարձակվել վանականների վրա: Կասկածյալին գտել են մոտակա լեռներում և ձերբակալել:










