Էրդողանը ժամանել է Բաքու

23:52 • 11.11.24

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Բաքու՝ մասնակցելու COP29-ին։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։